Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Օգտակար խորհուրդներ գեղեցիկ ոտքեր ունենալու համար

Օգտակար խորհուրդներ գեղեցիկ ոտքեր ունենալու համար

Ինչպե՞ս ազատվել ցելյուլիտից, ճաքերից եւ ոտքերի անցանկալի այլ խնդիրներից: NEWS.am STYLE-ն առաջարկում է մի քանի ժողովրդական միջոցներ, որոնք ձեր ոտքերը կդարձնեն գեղեցիկ ու գայթակղիչ:

 

1. Խնձորի քացախը կօգնի ազատվել ցելյուլիտից: Դրա համար ձեզ անհրաժեշտ է մեկ ամսվա ընթացքում ամեն օր ոտքերը տրորել խնձորի քացախով: Ինքներդ կհամոզվեք այս բաղադրատոմսի արդյունավետության հարցում:

 

2. Եթե արմունկների եւ ծնկների հատվածում ձեր մաշկը չոր է, ապա անհրաժեշտ է ամեն օր դրանք տրորել կիտրոնի կտորներով:

 

3. Եթե ոտնաթաթերի մաշկի խնդիր ունեք, ապա ձեզ կօգնի զեյթունի մայոնեզը: Երկու շաբաթ քնելուց առաջ հարկավոր է այն քսել ոտքերին: Ցանկալի է ոտնաթաթերն ինչ-որ բանով փաթաթել եւ կիսագուլպա հագնել: Զանգվածը պետք է լվանալ առավոտյան:

 

4. Եթե կրունկների խնդիր ունեք, ձեզ կօգնի գերչակի յուղը: Հարկավոր է քնելուց առաջ կրունկները պատել գերչակի յուղով, փաթաթել պոլիէթիլենով եւ կիսագուլպա հագնել:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ